Կեչի հարթատերև
Կեչի հարթատերև | |
Կեչի հարթատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ենթաընտանիք | Կեչայիններ (Betuloideae) |
Ցեղ | Կեչի (Betula) |
Տեսակ | Կեչի հարթատերև (B. platyphylla) |
Միջազգային անվանում | |
Betula platyphylla |
Կեչի հարթատերև (լատին․՝ Bétula platyphýlla), կեչազգիների ընտանիքի կեչի ցեղին պատկանող տեսակ։ Համանուններ՝ կեչի ճապոնական սպիտակ, կեչի ասիական։
Տարածվածությունը և էկոլոգիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակի արեալը ընդգրկում է Ասիայի մեղմ և սուբարկտիկական կլիմայական գոտիները։ Հարթատերև կեչին տարածված է Սիբիրում (Կրասնոյարսկի երկրամաս, Ենիսեյ գետից արևելք, Բուրյաթիա, Չիտայի մարզ, Յակուտիա), Հեռավոր Արևելքում (Մերձամուրյան տարածք, Մագադանի մարզ, Սախալին), Չինաստանի հյուսիսում, Հյուսիսային Կորեայում, Ճապոնիայում (Հոկայդոյում)։
Բույսի նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափվող ծառ է՝ 20-30 մետր բարձրությամբ։
Արմատը սպիտակ կամ մոխրասպիտակավուն է, շերտազատվող։ Ճյուղերը ցած կախված չեն (ի տարբերություն կեչի ելունդավորի` Betula pendula), մուգ մոխրագույն կամ մուգ շագանակագույն են, մերկ։ Երիտասարդ ճյուղերի վերջավորությունները քիչ գեղձեր են պարունակում [1]:
Տերևները օվալ-եռանկյունաձև են, լայն օվալաձև, 3-9 × 2-7,5 սմ, հիմքում կտրտված են։
Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին։ Պտղակալում է հուլիսից օգոստոս։ Պտուղները նեղաթև են։
Հանդիպում է լայնատերև անտառներում (թխկու-Acer, լորենու-Tilia, կաղնու-Quercus հետ համատեղ), խառնանտառներում, նոսր խառնանտառներում (սոճի և լայնատերև ծառեր), խառը փշատերև (եղևին-սոճի (Abies sibirica և Pinus sibirica)) անտառներում։ Կեչին կարող է առաջացնել մաքուր և խառը համակեցություններ։
Պարտեզային և դեկորատիվ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում են կանաչապատման մեջ։ Հայտնի սորտերն են.
- ‘Fargo’ ( ‘Dacota Pinnacle’) - ունի գնդաձև սաղարթ, կաթնագույն արմատ, կանաչ տերևներ։ Սորտը կայուն է հիվանդությունների նկատմամբ։
- ‘Whitespire’ - սորտին բնորոշ են կանոնավոր բրգաձև սաղարթը։ Արմատը հոծ է և մաքուր։ Տերևները մուգ են և փայլուն, աշնանը հիմնականում դեղնում են։ Սորտը կայուն է հիվանդությունների նկատմամբ։
- ‘Szechuanica’ - բնորոշվում է արմատի գեղեցիկ գույնով։ Հարմար է խոնավ հողատարածքների համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коновалова Т. Ю., Шевырёва Н. А. Декоративные деревья и кустарники: Атлас-определитель. — М: ЗАО «Фитон+», 2007. — С. 90. — ISBN 978-5-93457-157-4
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի հարթատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի հարթատերև» հոդվածին։ |
|
|